«Մատենադարանի Բարեկամներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է.
-սատարել Մատենադարանի գիտահետազոտական գործունեությանը (աշխատանքների ֆինանսավորում, գրքերի տպագրություն, գիտաժողովների կազմակերպում եւ այլն),
-տրամադրել միջոցներ նոր ձեռագրեր եւ վավերագրեր ձեռք բերելու համար,
-աջակցել Մատենադարանի ֆոնդերում պահվող ձեռագրերի, վավերագրերի եւ հնատիպ գրականության թվայնացմանն ու հայագետների համար մատչելի թվային բազաների ստեղծմանը,
-օժանդակել տեխնիկայի արդիական միջոցների ձեռք բերմանն ու անհրաժեշտ մասնագետների պատրաստմանը,
-կրթաթոշակներով, ճամփորդական եւ ուսման դրամաշնորհներով աջակցել հայագետների երիտասարդ սերնդի պատրաստման, արտասահմանի հեղինակավոր համալսարաններում սովորելու, գրադարաններում եւ այլ հաստատություններում ուսումնասիրություններ կատարելու գործին,
-նպաստել աշխարհի հնագրագիտական հաստատությունների հետ կապերի ստեղծմանն ու սերտացմանը, ստեղծել փորձի փոխանակման պայմաններ (փոխադարձ այցելություններ, հանդիպումներ, քննարկումներ եւ այլն),
-միջոցներ տրամադրել Մատենադարանի նյութական եւ տնտեսական բազայի զարգացման համար: