ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆ
(ավանդապահ՝ Գ. Տեր-Վարդանյան)

2006 թ. սպասարկման բաժին է տրվել 850 միավոր ձեռագիր և ձեռագրական նյութեր (308 ժապավեն)։
Նորոգման բաժին է տրվել 70 միավոր ձեռագիր։
Լուսանկարչական բաժին է տրվել՝ 1580 ձեռագիր։
Անհատ ընթերցողներին՝ մատենագիտության բաժնում և աշխատասենյակներում տրվել է 215 ձեռագիր։
Ձեռագրատան նախասենյակում ընթերցողներին է տրվել 206 ձեռագիր, իսկ անհատ ընթերցողներին լուսանկարման է տրվել 120 ձեռագիր։
2006 թ. ձեռագրական հավաքածուներն աճել են 22 միավորով.

Հմր.
Հավաքածու Առ 31.12.2005 Առ 31.12.2006 Աճը 1 տարում
1.
Հայերեն հիմնական 11136 11148 12
2.
Հայերեն նոր 367 367 -
3.
Հայերեն պատառիկ 2113 2121 8
4.
Հայերեն հմայիլ 483 484 1
5.
Արաբատառ ձեռագրեր 2213 2214 1
6.
Արաբատառ պատառիկ 130 130 -
7.
Արաբատառ հմայիլ 54 54 -
8.
Այլալեզու ձեռագրեր 218+126=344 218+126=344 -
9.
Այլալեզու պատառիկ 141 141 -
10.
Անտիպ ձեռագրացուցակներ 177 177 -
  Ընդամենը
17158 17180 22

Նոր ստացված միավորները գրանցվել են մուտքի և գույքամատյանների մեջ, գրվել են Մայր քարտերը և Մուտքի արձանագրությունները։
Արվել են նաև 2007 թ. Ֆրանսիայում «Հայաստանի տարվա» շրջանակներում Մատենադարանի ներկայացնելիք 3 ցուցահանդեսների նախապատրաստական աշխատանքները։


ԴԻՎԱՆԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵԻ ԲԱԺԻՆ
(վարիչ՝ Ջ. Սահակյան)

2006 թ. Արխիվային բաժինը ստացել է նոր վավերագրեր, որոնք գրանցվել և տեղադրվել են համապատասխան թղթապանակներում։
Ստուգվել և վերադասավորվել է կաթողիկոսական  դիվանի 6 թղթապանակներ (մոտ 900 վավերագիր), որոնցից առանձնացվել է վերանորոգման խիստ կարիք ունեցող 50 վավերագիր։ Վերանորոգվել է 30-ը։ Սպասարկել են 35 գիտաշխատողների՝ 1200 վավերագիր։
Բաժնի վարիչը հրատարակության է պատրաստել Ալպոյաճյանի «Հայ դպրոցի պատմության» II հատորի Ա մասը։
Վերահամարակվել և թվայնացվել է Կարստի ամբողջ արխիվը (մոտ 8000 լուսանկար)։
Գ. Ղազարյանը զբաղվել է Ն. Բյուզանդացու նամակների հրատարակությամբ, իսկ Վ. Աբգարյանը՝ Կարստի «Միջին հայերենի բառարանի» վրա է աշխատել։


ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԲԱԺԻՆ
(վարիչ՝ Գ. Էլիազյան)

Հաշվետու տարում բաժինը կատարել է ձեռագրական և տպագիր ֆոնդերի պահպանման և վերականգման ուղղությամբ հետևյալ աշխատանքները.

Վերանորոգված է 8536 թերթ, այդ թվում.
Թղթյա ձեռագրեր - 1531 թերթ
Մագաղաթյա ձեռագրեր - 1000 թերթ
Վավերագրեր - 465 թերթ
Հնատիպ գրքեր - 5600 թերթ
Հմայիլներ - 20 մ

Կատարվել է 80 նոր ստացված ձեռագրերի և հնատիպ գրքերի ախտահանում և փոշեհանում։
Մշակվել է 1500 թերթ թթվակեր ձեռագիր։ Կատարվել է 40 մանրանկարների ներկերի ամրացում։
Նորոգվել և կազմվել է 13 հնատիպ գիրք, 13 ձեռագիր։ Ընթերցասրահից և գրադարանից վերանորոգվել է 293 գիրք։
Շարունակվել է Փարիզում կայանալիք ցուցահանդես տարվող ձեռագրերի մասնակի նորոգումներ, այդ թվում Հաղպատի և Էջմիածնի Ավետարանները։ Նշված աշխատանքների ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը հնարավոր եղավ «Մատենադարանի բարեկամների հիմնադրամի» և տնօրինության աջակցությամբ։
Վերանորոգվեց 16 արծաթյա ձեռագիր կազմ՝ պրոֆ. Շտեհլեի կողմից։
Տպագրվել է հոդված գերմանական «Բյուլետին» ամսագրում և ընդունվել են 3 միջազգային կոնֆերանսների զեկուցման թեզիսներ (Մոսկվա, Միլան և Վիեննա)։
Շարունակվում է համագործակցությունը Գետտի Հիմնադրամի հետ՝ թղթերի թթվակերության հետ պայքարի նոր առավել արդյունավետ ուղիներ գտնելու ուղղությամբ։


ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
(վարիչ՝ Ս. Ագրամանյան)

2006 թ. լաբորատորիան պատրաստել է 1580 ձեռագրերի և 368 վավերագրերի լուսանկարներ։


ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԲԱԺԻՆ
(վարիչ՝ Ն. Բարթիկյան)

Բաժինը հրատարակության է պատրաստել մի շարք գրքեր՝ «Մայր ցուցակի» III, IV հատորները, «Բանբեր Մատենադարանի» հերթական 17-րդ հատորը, Լևոն Խաչիկյանի «Աշխատություններ»ի III հատորը և այլն։


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՑՈՒՑԱՍՐԱՀ
(վարիչ՝ Ա. Չարխչյան)

2006 թ. Մատենադարան են այցելել 51338 մարդ՝ 3472 խմբով, որոնց տրվել են բացատրություններ 5 լեզվով։
2005 թ. համեմատությամբ խմբերի աճը կազմել է 143։


ԳՐԱԴԱՐԱՆ
(վարիչ՝ Ռ. Բլբուլյան)

2006 թ. գրադարանը շարունակել է համալրվել հիմնականում նվիրատվությամբ։
Ստացված գրքերը ժամանակին մշակվում են և դրվում են ընթերցողների տրամադրության տակ։
Ընթացիկ տարում ընթերցասրահներին և անհատ ընթերցողներին սպասարկվել է մոտ 1500 գիրք։
Այժմ գրադարանն իրականացնում է ծավալուն մի աշխատանք. այն է՝ գրապահոցի տեղափոխություն մեր ստորգետնյա, ավելի ընդարձակ գրապահոց, որտեղ սարքավորումներով ապահովված է կլիմայական համապատասխան ռեժիմ։


ՄԱՄՈՒԼԻ ԲԱԺԻՆ
(պատասխանատու՝ Վ. Բարթիկյան)

2006 թ. բաժինը բաժանորդագրվել է մի քանի թերթ և շարունակում է ձեռք բերել հայագիտական ամսագրեր՝ ՊԲՀ, Լրաբեր, Բանբեր Երևանի Համալսարանի, Բազմավէպ, Հանդէս Ամսօրեայ, Բանբեր Արխիվների։
Ընթերցողներին է սպասարկվել 115 կտոր մամուլ։


ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ
(վարիչ՝ Ժ. Մաթևոսյան)

2006 թ. Մատենադարանի սպասարկման բաժնից օգտվել են 175 հոգի, որոնցից 37-ը արտասահմանից, ինչպես նաև Մատենադարանի և Գիտությունների Ակադեմիայի ինստիտուտների գիտաշխատողներ։
Ձեռագրատնից ստացվել է 853 ձեռագիր, որից 83-ը արաբատառ, 7 պատառիկ, 10 հմայիլ։
Ստացվել է 308 միկրոժապավեն։ Ընդհանուր թվով սպասարկվել է 1161 ձեռագիր և միկրոժապավեն։
Սպասարկվել է 2094 արխիվային փաստաթուղթ։
Լուսանկարվել է 368 վավերագիր։
Գրադարանից սպասարկվել է մոտ 1500 կտոր գիրք, 115 կտոր մամուլ, պատճենահանման է տրվել 539 կտոր գիրք։
Վերանորոգման է տրվել 25 գիրք։
Համալրվել է 5 նոր գրքով։


ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ
(վարիչ՝ Է. Դանիելյան)

Բաժինը ապահովել է Ձեռագրատան միկրոկլիման, իսկ բաժնի վարիչը համատեղել է այդ աշխատանքները տնտեսական գծով տեղակալի իր պարտականու¬թյունների հետ։
Վերջացնելով հաշվետվությունը նշենք, որ Մատենադարանը 2006 թ. նախապատրաստվել է Ֆրանսիայում կազմակերպվելիք ցուցահանդեսներին, իսկ մեր գիտաշխատողներից ոմանք հոդվածներ են գրել այդ ցուցահանդեսների կատալոգների համար։ Մատենադարանի գիտաշխատողներից շատերը մասնակցել են տարբեր տեղական և միջազգային գիտաժողովների, ինչպես նաև աշխատում են տարբեր գիտական ծրագրերի շրջանակներում։


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2006 թ. Մատենադարանում գումարվել է Գիտական խորհրդի 2 նիստ.
Մարտի 3-ին՝
Օրակարգ
1. Հաշվետվություն 2005 թ. գիտահետազոտական աշխատանքների մասին
2. 2006 թ. գիտահետազոտական պլանների հաստատում։
Զեկուցող՝ Շ. ԽԱՉԻԿՅԱՆ

Հոկտեմբերի 14-ին՝
Օրակարգ
1. Թղթակից-անդամների առաջադրում
2. Ընտրություններ

2007-08-07