ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Գիտության տարբեր բնագավառներին վերաբերող Մատենադարանյան նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով Հանգույցի Ժառանգություն բաժնի համապատասխան էջերը։ Անշուշտ բոլոր բնագավառները չեն որ ընդգրկված են այս էջերում։ Հանգույցն իր զարգացմանը զուգահեռ լրացնելու և արդեն բացված էջերը թարմացնելու է նոր աշխատանքներով։ Ներկայացված էջերում դուք կարող եք ըստ բնագավառների ծանոթանալ գիտության և մշակույթի տարբեր ոլորտների վերաբերող Մատենադարանի հայերեն ձեռագրերի անսպառ պաշարին։ Տեղեկությունները ներկայացված են համառոտ և ընդարձակ տարբերակներով։ Ավելի ընդարձակ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել Հանգույցի աշխատակազմին կամ այցելել Գիտահետազոտական խմբեր (ԳԻՏ. ԽՄԲԵՐ) կամ Աշխատակազմ էջեր և դիմել համապատասխան բաժին։

2007-02-10

  • ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմության ուսումնասիրության մասին...


    2007-01-25

  • ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների, նրանց ժողովուրդների տնտեսական ու քաղաքական կյանքի վերաբերյալ։


    2007-01-25

  • ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Հայ հոգևոր բանաստեղծության սկզբնավորումը կապվում է Մաշտոցի անվան հետ, որից բազմաթիվ շարականներ են մեզ հասել։


    2007-01-25

  • ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թարգմանության միջոցով հայ հասարակության սեփականությունն են դարձել անտիկ աշխարհի գրավոր կարևորագույն նվաճումներ։


    2007-01-25

  • ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանում առաջին թարգմանական աշխատությունները ստեղծվել են դեռևս 5-րդ դարում։


    2007-01-25

  • ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

    Մատենադարանում պահվում են շուրջ 30 հայ փիլիսոփաների աշխատությունները։


    2007-01-25

  • ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

    Հայկական մանրանկարչության հնագույն նմուշներ պահպանվել են 6-րդ դարից։


    2007-01-25

  • ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՏՐՈՆ

    Հայ երաժշտությունը սկիզբ է առնում հեթանոսական ժամանակաշրջանից։ 4-րդ դարից սկսած զարգանում է նաև հոգևոր երաժշտությունը։


    2007-01-25

  • ԻՐԱՎՈՒՆՔ

    Հայ մատենագրությունը հարուստ է աշխարհիկ և եկեղեցական իրավունքի հուշարձաններով, որոնցով կանոնակարգվել է միջնադարյան Հայաստանի եկեղեցաքաղաքական կյանքը։


    2007-01-25

  • ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին հիշատակում են դեռևս 5-րդ դարի հայկական, ինչպես նաև հետագա ժամանակների օտար աղբյուրները։


    2007-01-25

  • ՄԱԹԵՄԱՏԻԿԱ, ՏԻԵԶԵՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՏՈՄԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

    Ճշգրիտ գիտությունների ասպարեզում աչքի է ընկնում 7-րդ դարի խոշոր գիտնական Անանիա Շիրակացու «Գիրք համարողութեան» գործը։


    2007-01-25

  • ԱԼՔԻՄԻԱ-ՔԻՄԻԱ

    Մատենադարանի ձեռագրերում առանձնանում են նաև քիմիագիտությանը վերաբերող աշխատությունները, որոնք ներկայանում են Հովհաննես Երզնկացու (1283թ.) «Վասն նիւթի ու տեսակի», ինչպես նաև անանուն հեղինակների «Խրատք ոսկւոյ հալելոյ» (16-րդ դ.) և «Դեղաբուսակ» խորագրերը կրող երկերով։


    2007-01-25

  • ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

    Աղբյուրագիտությունն իր մեջ ներառում է բազմաթիվ տարաբնույթ ուսումնասիրություններ։


    2007-03-22

  • ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

    Մատենագիտություն պատրաստելու կամ կազմելու աշխատանքները հայ իրականության մեջ սկսվել են դեռևս միջնադարից։


    2007-03-22

  • ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    Աստվածաբանությունն առկա է միջնադարյան մշակույթի և գիտության գրեթե բոլոր ոլորտներում։


    2007-03-22