 |
|
 |
- ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն-թատրոն և այլն։ Ինչպես նաև պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզվով չեն պահպանվել և հայտնի են միայն հայերեն թարգմանությունները։
2007-01-25
- ՄԻ ՔԱՆԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՄՈՒՇՆԵՐ
ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ
Հայ գրչության հնագույն նմուշները պատկանում են 5-6-րդ դարերին։ Այդ ժամանակներից ամբողջական ձեռագրեր չեն պահպանվել, դրանք մեզ են հասել պատառիկների տեսքով։ Յուրաքանչյուր պատառիկ չպահպանված ձեռագիր հուշարձանի վկան է։ Պատառիկների մի մասը պահպանվել է որպես ձեռագրերի կազմերին կցված պահպանակ։ Ձեռագրերը կազմելիս հաճախ կազմի ներսից փակցվել են ավելի հին և այլևս անօգտագործելի ձեռագրերից վերցրված թերթեր, որպեսզի դրանով բնագիրը պաշտպանեն մշտական շփման մեջ գտնվող կազմից։ Այսպիսի պատառիկ-պահպանակներով մեզ են հասել հայ և օտար հեղինակների աշխատությունների հնագույն ընդօրինակությունների նմուշներ, որոնք գիտական մեծ նշանակություն ունեն։ Պատառիկների մի մեծ մասը պահպանվել է ձեռագրից անկախ. նրանք հաճախ գտնվել են պատահաբար այս կամ այն վայրում, ավերակների մեջ, քարայրներում, հողի մեջ թաղված և այլն։
2007-01-25
- ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2007-07-25
- ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԱՊԵՏԵՐ
2007-07-25
|
 |