Կատարվել են ձեռագրերի, վավերագրերի, հնատիպ գրքերի ընթացիկ նորոգումները.
1. Թղթյա ձեռագրեր-30
2. Հնատիպ գրքեր-24
3. Մագաղաթյա ձեռագրեր-8 /300թերթ/
4. Վավերագրեր-20 թերթ
5. Հմայիլ-20մ
Կատարվել են ընթացիկ կենսաբանական ստուգումները գրապահոցում: Մոտ 1000 միավոր բացահայտված հիվանդ ձեռագրերը ախտահանվել են եւ բուժվել: Թերթային բուժման են ենթարկվել 8 ձեռագիր (մոտ 450 թերթ)։
Մշակվել է 7 թթվակեր ձեռագիր /մոտ 600 թերթ/։
Հաշվետու տարում կատարվել են կարեւոր աշխատանքներ նաեւ արծաթակազմ ձեռագրերի նորոգման ուղղությամբ։
Գերմանիայի Շտուտգարտի համալսարանի արվեստագիտության պրոֆ. Ռոբերտ Շթեհլեն ժամանել է Երեւան եւ նորոգել է 10 արծաթակազմ ձեռագրերի խիստ վնասված կազմերը։
Շարունակվել են հետազոտությունները թղթի ծերացման պրոցեսների ուսումնասիրության բնագավառում: Տպագրվել է 2 գիտական հոդված /1-ը՝ Ստրասբուրգի միջազգային կոնֆերանսի թեզիս/:
Կազմվել եւ վերանորոգվել է 300 գիրք ընթերցասրահներից եւ գրադարանից։
