Մաշտոցյան «Մատենադարան»ը 1600 տարվա պատմություն ունի:
Անգնահատելի է Հայ միջնադարյան մատենադարանների ու համալսարանների դերն ու նշանակությունը Հայ Մշակույթի, գրականության, պատմության ու մատենագրության զարգացման գործում, Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության և ինքնության պահպանման գործում։
Մաշտոցյան «Մատենադարան»ը միջնադարյան մատենադարանների ու համալսարանների ուղղակի ժառանգորդն ու ուղեկիցն է։ Ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության և ուսումնասիրման աշխարհի ամենախոշոր կենտրոններից է այն, ուր պահպանվում են ավելի քան 452.000 միավոր ձեռագիր ու հնատիպ միջնադարյան մատյաններ, արխիվային վավերագրեր ու փաստաթղթեր, ինչպես նաև արևելագիտական, բազմալեզու գրքերով հարուստ գրադարան։