ԾՐԱԳՐԵՐ: ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑը

Նշված մատենաշարերից ամենակարևոր և հիմնարարն է։

Այն նախատեսված է հրատարակել 32 հատորով։ Ցուցակում թվարկվում են  Մատենադարանում պահվող հայերեն լեզվով ձեռագրերի մանրամասն նկարագրությունները։ Միջնադարյան ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվող յուրաքանչյուր գիտնականի սեղանի գիրքն է «Մայր ցուցակը», քանի որ առանց մանրամասն նկարագրության՝ «կատալոգի», դժվարանում է հազարավոր ձեռագրերի էջերում տեղ գտած նյութերի մասին տեղեկություն ստանալը, ուսումնասիրելն ու հրատարակելը։

«Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց»-ի առաջին հատորը տպագրվել է 1984 թվականին պետբյուջեից հատկացված միջոցներով։ Երկարատեւ դադարից հետո 2005 թվականին ՄԲԲՀ-ի Բարեգործ անդամներ «Ֆրանսիա-Ռուսաստան բարեկամների ազգային միության», Ժնեւի համալսարանի եւ ֆրանսիացի հայագետ Բեռնար Ուտիեի աջակցությամբ հնարավոր եղավ տպագրել այս կարեւորագույն ձեռնարկի երկրորդ հատորը։  «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն, ՄԲԲՀ Պատվո անդամ պարոն Մաքսիմ Հակոբյանի աջակցությամբ 2006-ին հրատարակվեց «Մայր Ցուցակի» երրորդ հատորը։ Չորրորդ հատորը տպագրության է պատրաստվում ամերիկահայ բարերար Արմեն Կարոյի նյութական աջակցությամբ։ Հինգերրորդ հատորի տպագրության ծախսերը հոգացել է ամերիկահայ

Ներկայումս աշխատանքներ են տարվում 6-ից 12-րդ հատորների վրա եւ սպասում իրենց հրատարակության հերթին։ Այսպիսով, հայկական գիտական մտքի անցյալի եւ ներկայի արդյունաշատ արգասիքներին տեր են դառնում աշխարհի տարբեր անկյուններում ապրող գրի եւ գրչության արժեքը գիտակցող հայորդիներ եւ այլազգի գիտնականներ։


2007-02-03