ԾՐԱԳՐԵՐ: ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

Գիտական ուսումնասիրությունների ամենամյա այս ժողովածուն չէր հրատարկվում 1994 թվականից ի վեր։

ՄԲԲՀ-ի և Մատենադարանի տնօրինության սերտ համագործակցության, Նյու Յորքի «Սրբոց նահատակաց հայաստանյայց եկեղեցու» աջակցության շնորհիվ հրատարակվել է հայագիտական հանդեսի 17-րդ հատորը։

Ըստ էության «Բանբեր Մատենադարանի» ժողովածուն իր մեջ ներառում է միջնադարագետների ամենամյա գիտական աշխատանքների հանրագումարը։ Իր տեսակի մեջ «տարեկան աշխատանքի հաշվետվություն է», որում հրատարակված հոդվածներն ի վերջո գիտական շրջանառության մեջ են մտցնում Մատենադարանում պահպանվող ձեռագրերում ամփոփված նյութերը, իսկ ամենակարևորները ամփոփվելով «ի մի տփի», հրատարակվում առանձին գրքով։


2007-02-03