Ստեղծվել են համակարգչային նոր` UNICODE համակարգի համար նախատեսված տառատեսակներ,
որոնցով հրատարակության են պատրաստվում զանազան արժեքավոր գիտահետազոտական աշխատանքներ։ Պատրաստվել է Մատենադարանի հնատիպ գրականության համակարգչային շտեմարանը։ Սկսվել է հայերեն ձեռագրերի թվայնացման ծրագիրը։ 1999 թվականին՝ «Բաց հասարակության ինստիտուտի» հայաստանյան գրասենյակի դրամաշնորհով, Մատենադարանը ստեղծեց և գործարկեց իր ինտերնետային պաշտոնական հանգույցը՝ <www.matenadaran.am>-ը։ Հանգույցը մատչելի է հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ 2000-2004 թվականների ընթացքում հանգույցը մի քանի անգամ UNESCO-ի դրամաշնորհներով վերախմբագրվել է, հարստացել էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններով։ Սակայն հանգույցի աշխատանքները յուրաքանչյուր դրամաշնորհի ավարտից հետո մնում էին առկախված, սպասելով հաջորդ դրամաշնորհին։ Կարևորելով նոր տեխնոլոգիաների դերը և նշանակությունը Մատենադարանում պահվող նյութերի թվայնացման, հայագիտության զարգացման ասպարեզում, ՄԲԲՀ հոգաբարձության որոշմամբ նոր ծրագրեր են մշակվում Մատենադարանի ձեռագիր և տպագիր նյութերի թվայնացման և հանգույցն ավելի աշխույժ դարձնելու ուղղությամբ։ 2006 թ-ին ստեղծվել է նոր հանգույց, որը մատչելի կլինի արդեն 2007 թ-ին <www.matenadaran.org> հասցեով։
Հեռահաղորդակցման կապի արդիականացում
Հեռահաղորդակցման կապի արդիականացում
