Կառուցվել են Մատենադարանի գրադարանի և մամուլի պահոցների երկրորդ հարկերը,
Ինստիտուտի գիտահետազոտական մասնաշենք – ութ հարկանի (երկուսը ներգետնյա) շենքը նախագծվել է 1970-ական թվականներին։ Շենքն ունի մեկ մեծ ընթերցասրահ, նիստերի դահլիճ, ռեստավրացիայի և նկարահանման լաբորատորիաներ, վարչական և գիտական աշխատողների համար նախատեսված սենյակներ։ Նախագծային և շինարարական (առանց կահավորման) արժեքը խորհրադային ռուբլուց ԱՄՆ դոլարի վերածած կազմում է շուրջ 9.000.000 ԱՄՆ դոլար։
2006 թվականի ընթացքւմ կատարվել են նախնական-նախագծային և նախահաշվարկային աշխատանքներ։
Այս մասնաշենքի կառուցումից հետո Մատենադարանի ներկայիս մասնաշենքը պետք է դառնա ամբողջությամբ թանգարան և մեկ ցուցասրահի փոխարեն կունենա 5 ընդարձակ ցուցասրահներ։
Մատենադարանի հարակից՝ շուրջ երեք հեկտար տարածքի վրա նախատեսվում է, Մատենադարանի բարեկամների այգու ստեղծում։ Այգում լինելու են 7-ից ավելի պուրակներ, որոնք կանվանակոչվեն Մատենադարանի ծրագրերին աջակցած բարերաների անուններով։ Այգու ստեղծումը միաժամանակ ներգետնյա, ժայռափոր պահոցների ամրացման աշխատանք է նշանակում։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 500.000 ԱՄՆ դոլար է։
Մատենադարանի ներգետնյա, ժայռափոր պահոցների շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ է շուրջ 1,500.000 ԱՄՆ դոլլար։ Պահոցները ներկայումս չեն շահագործվում քանի որ չեն ավարտվել ներգետնյա եռահարկ շինության ամրացման և ջրամեկուսացման աշխատանքները։
ՄԲԲՀ աշխատանքին նոր թափ հաղորդելու և աշխարհասփյուռ հայությանն այս ազգանվեր գործին մասնակից դարձնելու համար Գարեգին Բ Ամենյան Հայոց կաթողիկոսը 2004 թվականի սեպտեմբերին հրապարակել է մեր հնագույն արժեքների պահպանության գործի շուրջ համախմբումը ջատագովող Հայրապետական Կոնդակ՝ հավատացյալ հայությանը հիշեցնելով Մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամը.