ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՏՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ 2006 Թ. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
2006թ. Մատենադարանի գիտական և գիտատեխնիկական անձնակազմը շարունակել է իր գիտահետազոտական գործունեությունը գրավոր հուշարձանների ուսումնասիրման, քննական բնագրերի պատրաստման, թարգմանության ու հրատարակման, դիվանական վավերագրերի հետազոտման, ձեռագրերի գիտական նկարագրության, պահպանման ու վերականգնման, ինչպես նաև ձեռագրերի հաշվառման ու ձեռքբերման ուղղությամբ։ Մատենադարանի ձեռագրերի հավաքածուները, արխիվը, հայագիտական գրադարանը հարստացել են նոր միավորներով։ Տարվա ընթացքում ձեռագրական հավաքածուներն աճել են 22 միավորով և կազմել են 17180 միավոր։
2006 Թ. ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՐՔԵՐԸ
1. «Բանբեր Մատենադարանի» 17-րդ հատորը
2. Մ. Դարբինյանի աշխատասիրությամբ «Թովմա Արծրունի և Անանուն», «Պատմութիւն Տանն Արծրունեաց» քննական բնագիրը
3. Շ. Խաչիկյանի աշխատասիրությամբ «Լազարյան առևտրական ընկերության հաշուեմատյանը (1741-1759 թթ.)» գիրքը` առաջաբանով, բառարանով, ցանկերով
4. Գ. Մուրադյանի աշխատասիրությամբ «Բարոյախօս» ժողովածուի գիտական բնագիրը (հանդիպադիր հունարեն բնագրով, անգլերեն թարգմանությամբ և ուսումնասիրությամբ), որը հրատարակվեց Լուվենում
5. Ա. Թոփչյանի «Խորենացու «Պատմության» հունական աղբյուրների խնդիրը» գիրքը անգլերեն լեզվով, որը հրատարակվեց Հրեական համալսարանի «Հայկական ուսումնասիրությունների» շարքում
6. Վ. Դևրիկյանի «Պայծառակերպությունը և Վարդավառի տոնը» գիրքը` հայերեն և անգլերեն
7. Վ. Գրիգորյանի աշխատասիրությամբ «Շավարշ Բասենցյան, Արկածալի կյանք» գիրքը
8. Հր. Հակոբյան, Ավո Հովհաննիսյանի «Նոր Ջուղայի խոջայական ապարանքների աշխարհիկ որմնանկարչությունը»
9. Ա. Այվազյանի «Հայկական ինքնության հիմնաքարերը»
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ
1. «Ձեռագրաց Մայր Ցուցակի» III հատորը
2. Լ. Խաչիկյանի «Աշխատությունների»-ի III հատորը։
Մատենադարանի գիտական անձնակազմը բաղկացած է 38 հոգուց, որոնցից մեկը ՀՀ ԳԱԱ իսկական անդամ է, 10-ը` գիտության դոկտորներ և 23-ը` գիտության թեկնածուներ։ Մատենադարանի գիտաշխատողներն ընդգրկված են 9 խմբերի մեջ։
ԽՄԲԵՐՆ ԵՆ.
Ա. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ
Հ. Քյոսեյան (խմբի ղեկավար), Ա. Զեյթունյան, Ա. Ղազարոսյան, Վ. Դևրիկյան, տեր Շահե Հայրապետյան, Հ. Բադալյան Բ. V-X ԴԱՐԵՐԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ
Մ. Շիրինյան (խմբի ղեկավար), Հ. Ամալյան, Ա. Զեյթունյան, Ա. Սարգսյան, Լ. Ստեփանյան, Ա. Թոփչյան, Ա. Սահակյան, Ս. Միքայելյան Գ. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Էդ. Բաղդասարյան (խմբի ղեկավար), Ա. Տեր-Ստեփանյան, Ա. Այվազյան, Շ. Խաչիկյան, Ա. Բալոյան, Կ. Մաթևոսյան, Ա. Մխիթարյան Դ. ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հր. Հակոբյան (խմբի ղեկավար), Է. Կորխմազյան, Ա. Գևորգյան, Լ. Զաքարյան, Ա. Ավետիսյան, Է. Վարդանյան, Ա. Մուշեղյան, Ա. Վարդումյան, Լ. Ամիրջանյան Ե. ՁԵՌԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Գ. Տեր-Վարդանյան (խմբի ղեկավար), Ա. Բանուչյան, Ա. Մալխասյան Զ. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Ս. Արևշատյան (խմբի ղեկավար), Մ. Դարբինյան, Գ. Մուրադյան Է. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ա. Ղազարոսյան, Հ. Բադալյան Ը. ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ս. Վարդանյան (խմբի ղեկավար), Դ. Կարապետյան, Ջ. Էյնաթյան, Ա. Սահակյան Թ. ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Վ. Գրիգորյան (խմբի ղեկավար) ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ.
Ա. Մատենադարանի ձեռագրերի մատենագիտական ուսումնասիրություն
Բ. Հայ պատմության, մշակույթի ուսումնասիրման և պատմագրական հուշարձանների քննական բնագրերի ուսումնասիրություն-հրատարակություն
Գ. Հայաստանի պատմությունը, սոցիալ-տնտեսական պատմությունը լուսաբանող դիվանական փաստաթղթերի ուսումնասիրություն-հրատարակություն
Դ. Հայ փիլիսոփայության, բժշկության, քերականության, բնագիտության և տոմարագիտության հուշարձանների ուսումնասիրություն-հրատարակություն
Ե. Աստվածաշնչի քննական հրատարակություն
Զ. Միջնադարյան հայ գեղարվեստական գրականության հուշարձանների ուսումնասիրություն-հրատարակություն
Է. Միջնադարյան հայկական մանրանկարչության և երաժշտության հուշարձանների ուսումնասիրություն-հրատարակություն
Ը. Հայ մատենագրության հուշարձանների թարգմանություն
2006 թ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՎԻՃԱԿԸ ՎԵՐԸ ԹՎԱՐԿՎԱԾ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՏԿԵՐԸ.
Ա. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Հայերեն Ձեռագրերի Մայր Ցուցակի կատարողներն են` Վ. Դևրիկյանը, Հ. Հայրապետյանը, Ա. Ղազարոսյանը, Հ. Բադալյանը, Ա. Զեյթունյանը։
Քանի որ բոլորն էլ ունեն երկրորդ պլանային թեմա, ուստի կանդրադառնանք ձեռագրերի նկարագրությունների աշխատանքների ընթացքին համապատասխան բաժիններում` իրենց պլանային թեմաները ներկայացնելիս։
Բ. ՀԱՅ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔՆՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ – ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Հովհաննես Երզնկացու ճառերն ու քարոզները, կատարող` խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Էդ. Բաղդասարյան, սկիզբը` 2004 թ., ավարտ` 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
Հրատարակել է հոդված «Էջմիածին» ամսագրում. Կիլիկիայում «Ռուբինյան հարստության հիմնադիր Ռուբեն Ա իշխանը և իր գործը»։

2. Նախիջևանի գրչության կենտրոնը, կատարող` ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ա. Ղազարոսյան, սկիզբ` 2005 թ., ավարտ` 2008թ.։ Թեման փոխանցիկ է։
Նկարագրել է 5 ձեռագիր։
Տեր Շահե Հայրապետյանի հետ սրբագրել, խմբագրել է «Մայր Ցուցակի» III, IV հատորները։
Հրատարակել է «Մաքենոցաց վանքի գրչակենտրոնը» հոդվածը «Էջմիածին» ամսագրում (2003 թ., Ա)։

3. Գևորգ Սկևռացու «Եսայի մարգարեի մեկնությունը» կատարող` ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հ. Բադալյան, սկիզբ` 2005 թ., ավարտ` 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
Նկարագրել է 25 ձեռագիր։
Հրատարակել է «Գրիգոր Սկևռացի» «Գրիգոր Մշիճեցի» «Գևորգ Սկևռացի» հոդվածները ("Православная энциклопедия" հ. VI)։
Հրատարակման է հանձնել հոդված «Էջմիածին» ամսագրին. «Գևորգյան ցանկերի և նախադրությունների կարգավորման ժամանակը» խորագրով։

4. «Ղեւոնդի պատմութիւն» (ուսումնասիրություն, քննական բնագիր, ծանոթագրություններ), կատարող` խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Գ. Տեր-Վարդանյան, սկիզբ` 2006 թ., ավարտ` 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
Հրատարակել է 3 հոդված։
Հրատարակել է 3 հոդված։
5. Հակոբ Նալյան (առաջաբան և մանր բնագրեր), կատարող` ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Ա. Տեր-Ստեփանյան, սկիզբ` 2006 թ., ավարտ` 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
6. Արցախի գրչության կենտրոնները, կատարող` կրտսեր գիտաշխատող, փոխտնօրեն Ա. Բանուչյան, սկիզբ` 2006 թ., ավարտ` 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
«Բանբեր Մատենադարանի» 17-րդ համարում հրատարակեց «Եղիշեի Վարդանանց պատերազմի նորահայտ պատառիկները» հոդվածը։
Գիտական աշխատանքը համատեղում է «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի աշխատանքի հետ, որի գործադիր տնօրենն է։

7. Ռազմաքաղաքական իրադրությունը Այսրկովկասում XVIII դ. առաջին երեսնամյակում, կատարող` ավագ գիտաշխատող, քաղաքագիտության դոկտոր Ա. Այվազյան, սկիզբ` 2002 թ., ավարտ` 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
Թեմայի շուրջ հրատարակվել է 3 հոդված.
- ««Ղափանցվոց պատմության» երրորդ նախնական պատումը» («Բանբեր Մատենադարանի» N 17)
- «1720-ական թթ.ի Սյունյաց իշխանապետության տեղագրության մասին» («Էջմիածին» N 5, էջ 60-72)։
- «1724 թ. Երևանի պաշտպանությունը` հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում» («Արևելագիտության հարցեր» ժողովածու, 2006, հ. VI)։
Հրատարակել է հոդվածներ նաև «Ղարաբաղյան հակամարտության», «Հայաստան-Սփյուռք» արդյունավետ համագործակցության, Սևրի պայմանագրի մասին, ինչպես նաև «Ռազմավարական խոռոչները հայոց քաղաքական գիտակցության մեջ»։
Դասախոսություններով հանդես է եկել Սիրիայի, ԱՄՆ-ի հայկական համայնքներում, ինչպես նաև մասնակցել է Փարիզում ՄԵծ եղեռնից փրկվածների ժառանգների հավաքին։

8. Իտալիայի ԱԳՆ պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին. 1913-1923 թթ., կատարող` կրտսեր գիտաշխատող Ա. Բալոյան, սկիզբ` 2006 թ., ավարտ` 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
Ընթացիկ տարում թարգմանվել է հավաքված նյութի 1913-17 թթ. ընդգրկող շրջանի 225 փաստաթուղթ, որը պատրաստ է տպագրության։
Հրատարակել է «Թուրքիայի մուտքը I համաշխարհային պատերազմ. դրդապատճառներն ու նպատակները» հոդվածը (Ցեղասպանության ինստիտուտի պարբերական, 2006, N 1)։

9. Մատենադարանի արաբատառ ֆոնդի, մասնավորապես պարսկերեն ձեռագրերի, ձեռագրացուցակի կազմում, կատարող` ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ք. Կոստիկյան, սկիզբ` 2004 թ., ավարտ` 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
Շարունակել է Մատենադարանի կաթողիկոսական դիվանի պարսկերեն վավերագրերի ուսումնասիրությունը և հրատարակել է հոդված` «Պարսկալեզու վավերագրերը Մակվի Ս. Թադեոս Առաքյալի վանքի մասին» («Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» շարքի XXV համարում)։

10. Անիի մատենագրությունը XI-XIII դդ., կատարող` ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կ. Մաթևոսյան, սկիզբ` 2005 թ., ավարտ` 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
Հաստատվել է դոկտորական դիսերտացիայի թեման. «Սամվել Անեցու ժամանակագրության ձեռագրերի աղբյուրագիտական քննություն»։
Ուսումնասիրվող թեմայի շուրջ հրատարակել է 2 հոդված։
«Բանբեր Մատենադարանի» N17-ում հրատարակեց ծավալուն հոդված. «Հավուց Թառի վանքի և Ապիրատյան տոհմի պատմության նորահայտ տվյալներ» հոդվածը։
Տպագրության է հանձնել 6 հոդված։

Գ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ – ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Դիվան հայոց պատմության հերթական հատորը (IV հ.), որն ընդգրկելու է XVIII դ. երկրորդ կեսի Էջմիածնի վանքի տնտեսական բնույթի փաստաթղթերը (հիմնականում ելևմտից մատյանները), կատարող՝ փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վ. Գրիգորյան, սկիզբ՝ 2004 թ., ավարտ՝ 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
Հրատարակվեց Խմբապետ Շավարշի «Արկածալի կյանք» գիրքը։
«Բանբեր Մատենադարանի» N 17-ում հրատարակեց «Մատենադարանի1689 թ. լեհերեն հրովարտակը և նրա պատմական արժեքը» հոդվածը։
Հրատարակել է հոդված «Էջմիածին» ամսագրում։ Էստոնուհի միսիոներ Հեդվիգ Բյուլի կյանքին նվիրված իր գրքի համար պարգևատրվեց Էստոնիայի կառավարական շքանշանով։

2. Լազարյանների հաշվեմատյանը (ուսումնասիրություն, բնագիր, բառարան, ցանկեր), կատարող՝ գիտքարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Շ. Խաչիկյան, սկիզբ՝ 2003թ., ավարտ՝ 2006 թ.։ Թեման կատարված է, և աշխատանքը հրատարակվեց Նոր Ջուղայում։
Հրատարակություն է հանձնված 3 հոդված Փարիզի և Մարսելի ցուցահանդեսների կատալոգների համար։
Հրատարակվել է 1 հոդված Փարիզում և հանձնված է 1 հոդված, որը շուտով կհրատարակվի Լոնդոնում։
Գրել է 2 գրախոսական։

Դ. ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿՈՒԹՅԱՆ, ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՈՄԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ - ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1.«Պատկերազարդ դեղագիտարանի»(ձեռ. N 6594) ուսումնասիրություն՝ ծանոթագրություններով, կատարող՝ խմբի ղեկավար, բժշկագիտության դոկտոր Ս. Վարդանյան, սկիզբ՝ 2006 թ., ավարտը՝ 2008 թ.։ Թեմա փոխանցիկ է։
Ավարտել է Գրիգոր Նյուսացու «Տեսութիւն ի մարդոյն կազմության» քննական բնագիրը։ Այս թեմայով զեկուցում է կարդացել Բյուզանդագետների XXI կոնգրեսում (Լոնդոն), որի թեզիսները հրատարակվել են։
Հրատարակել է 2 հոդված բժշկական համալսարանի «Գիտական աշխատությունների» ժողովածուի մեջ։
Խմբագրել է «Հայ բժշկության պատմությունը» գրքի անգլերեն տարբերակը, որը հրատարակվեց Լոնդոնում 2006 թ.։
Պատրաստել է հոդված ՙՀին և միջնադարյան հայկական բժշկության մասինե՝ Ֆրանսիայում կազմակերպված ցուցահանդեսի կատալոգի համար։

2.Ամիրդովլաթ Ամասիացի «Օգուտ Բժշկության» քննական բնագրի ուսումնասիրություն (առաջաբանով, ծանոթագրություններով, ցանկերով), կատարող՝ ավագ գիտաշխատող, բժշկագիտության թեկնածու Դ. Կարապետյան, սկիզբ՝ 2004 թ., ավարտը՝ 2008.։
Թեման փոխանցիկ է։
Թեման փոխանցիկ է։
3. Մատենադարանի ձեռագիր դեղագիտարանները (ախրապատիններ), կատարող՝ ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ա. Սահակյան, սկիզբ՝ 2006 թ., ավարտ՝ 2010 թ.։
Թեման փոխանցիկ է։
Հրատարակության է պատրաստել մի շարք գործնական արժեք ներկայացնող դեղագրեր։ Ստացել է արտոնագիր (N 1722) բուժական բալասանի համար, որ պատրաստել է հին դեղագրերի հիման վրա։
Հրատարակել է 2 հոդված բժշկական համալսարանի «Գիտական աշխատությունների» ժողովածուի մեջ։
Թեման փոխանցիկ է։
Հրատարակության է պատրաստել մի շարք գործնական արժեք ներկայացնող դեղագրեր։ Ստացել է արտոնագիր (N 1722) բուժական բալասանի համար, որ պատրաստել է հին դեղագրերի հիման վրա։
Հրատարակել է 2 հոդված բժշկական համալսարանի «Գիտական աշխատությունների» ժողովածուի մեջ։
4. Տիեզերաբանական հարցերին նվիրված միջնադարյան բնագրեր կատարող՝ ավագ գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ջ. Էյնաթյան, սկիզբ՝ 2006 թ., ավարտ՝ 2009 թ.։ Թեման փոխանցիկ է։
Հրատարակել է «Թուականի սահմանումը տոմարական մեկնություններում» հոդվածը (ՙԷջմիածին՚)։ Հանձնել է հրատարակության 1 հոդված։

Ե. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՔՆՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Հովհան Ոսկեբերանի «Գործք առաքելոցի» մեկնության հայերեն թարգմանությունը, կատարող՝ խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Հ. Քյոսեյան, սկիզբ՝ 2002 թ., ավարտ՝ 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
«Բանբեր Մատենադարանի» N 17-ում հրատարակեց «Սիմեոն Վարդապետի Պետրոս և Պողոս առաքյալներին նվիրված ճառը» հոդված-հրապարակումը։
Հրատարակել է 2 հոդված «Էջմիածին» ամսագրում (Ա, Է-Ը, 2006 թ.)։
Աստվածաբանության ֆակուլտետի «Տարեգրքում» հրատարակեց. «Էջեր Ստեփանոս Սյունեցու եկեղեցաբանական ժառանգությունից» հոդվածը (Ա, 2006 թ.)
Վ. Դևրիկյանի հետ ավարտել է և հրատարակության է հանձնված «Հայոց այբուբենը և թարգմանիչ վարդապետները հայ միջնադարյան մատենագրության մեջ» ժողովածուն՝ առաջաբանով, ծանոթագրություններով (600 էջ)։
Խմբագրել է «Մայր Ցուցակի» IV հատորը։
Նկարագրել է ձեռագրեր «Մայր Ցուցակի» IV, V, VI հատորների համար։
«Մատենագիրք Հայոց»-ի VII, VIII հատորների համար պատրաստել է Ստեփանոս Սյունեցու, Հովհան Օձնեցու, Մովսես Քերթողի մի շարք անտիպ երկերի քննական բնագրերը։
Խմբագրել և ծանոթագրել է Եղիշեի աստվածաբանական երկերի և Գրիգոր Նարեկացու «Երգ Երգոցի» մեկնության աշխարհաբար թարգմանությունները, որոնք հանձնված են հրատարակության։

2. «Գիրք թագաւորությանց», կատարող՝ ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Հ. Ամալյան, սկիզբ՝ 2003 թ., ավարտ՝ 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
3. Աստվածաշնչի քննական բնագրեր. «Դատավորք, Հռութ, Հեսու», կատարող՝ ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Ա. Զեյթունյան, սկիզբ՝ 2004 թ., ավարտ՝ 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։

4. Պողոս առաքյալի թղթերը (քննական բնագիր), կատարող՝ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ա. Մալխասյան, սկիզբ՝ 2002 թ., ավարտ՝ 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
Հրատարակել է «Նորահայտ տվյալներ Աստվածաշնչի նախնական թարգմանության» խորագրով հոդվածը։
Ավարտել է Աստվածաշնչի հայերեն գրաբար բնագրի (1805 թ. Վենետիկի և 1895 թ. Կ. Պոլսի հրատարակությունների) Պարատեքստ ծրագրի՝ էլեկտրոնային տարբերակների աշխատանքը, որով հայերեն բնագիրը կիրառելի է դարձել բազմաթիվ այլ լեզուներով գոյություն ունեցող Աստվածաշունչ բնագրի էլեկտրոնային տարբերակների համատեքստում։
Զեկուցում է կարդացել Կալիֆորնիայի համալսարանում՝ «Հայերեն ձեռագրերի կազմերի արձանագրություն-հիշատակարանները որպես արձանագրագիտության բաղկացուցիչ մաս» վերնագրով։

Զ. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Գրիգոր Աբասյանի «Գիրք Պատճառաց»-ը (քննական բնագիր, ուսումնասիրություն), կատարող՝ խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր Մ. Շիրինյան, սկիզբ՝ 2004 թ., ավարտ՝ 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
2006 թ. մասնակցել է 2 միջազգային գիտաժողովների Լոնդոնում և Օքսֆորդում։
Հրատարակել է 6 հոդված («Բամբեր Մատենադարանի» N 17-ում,"Христианский Восток" ամսագրում, "Армянский Гуманитарный Вестник"-ի N 1-ում, գիտաժողովների ժողովածուներում թեզիսներ, ինչպես նաև հոդվածներ "Православная Энциклопедия"-ի XII հատորում)։

2. Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմության» աշխարհաբար թարգմանությունը (ներածությամբ, ծանոթագրություններով), կատարող՝ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ա. Սարգսյան, սկիզբ՝ 2004 թ., ավարտ՝ 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
3. Մովսես Խորենացու ժամանակի խնդիրը, կատարող՝ ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Ա. Թոփչյան, սկիզբ՝ 2004 թ., ավարտ՝ 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
Հրատարակել է 3 հոդված՝ «ՊԲՀ», «Հանդէս ամսօրեա» ամսագրերում և Իտալիայում կայացած «Օնոմաստիկայի» միջազգային գիտաժողովի նյութերում, որին մասնակցել է զեկուցմամբ։
Հրատարակեց նաև «Խորենացու «Պատմության» հունական աղբյուրների խնդիրը» գիրքը՝ անգլերեն լեզվով, որը հրատարակվեց Հրեական համալսարանի «Հայկական Ուսումնասիրությունների» շարքում։
Ընթացիկ տարում լույս տեսավ նաև «Հնագրության ալբոմի» հայկական տարբերակը՝ Գոհար Մուրադյանի հետ համատեղ։
Շարունակվում է Դավիթ Անհաղթին նվիրված հայ-շվեյցարական համատեղ ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրել ու դասակարգել է «Արիստոտելի «Անալիտիկայի» մեկնության» հայերեն ձեռագրերը և այժմ ավարտին է հասցնում այդ երկի իր անգլերեն թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները։

4. Սեբաստացի քառասուն մանկանց վկայաբանության աղբյուրագիտական ուսումնասիրությունն և ռուսերեն թարգմանությունը, կատարող՝ կրտսեր գիտաշխատող Լ. Ստեփանյան, սկիզբ՝ 2006 թ., ավարտ՝ 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
Զեկուցում է կարդացել Բյուզանդագետների Լոնդոնյան համաժողովում։
Ընթացիկ տարում կատարել է գիտական և թարգմանական այլ աշխատանքներ։

5. Մովսես Խորենացու «Պատմության» բնագրի պատմությունը, կատարող՝ ավագ գիտաշխատող, պատմական գիտություների թեկնածու Ա. Սահակյան, սկիզբ՝ 2005 թ., ավարտ՝ 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
Ամբողջացրել է «Վարագապատումը» - Վարագի Ս. Նշանի Պատմության միջնադարյան խմբագրություններով, որոնց համեմատման միջոցով ընտրել է մեկական ներկայանալի նմուշ հրատարակման համար։
Հրակարակել է 2 հոդված՝ "Культурологический поиск утерянных столиц древней Армении", Армянский вестник, 2006, N 1) և «Հայ-վրացական եկեղեցական միասնության պառակտումը» (ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի տարեգրքում (Ե., հ. Ա, 2006)։
Հրատարակել է նաև «Ս. Նշանի Պատմությունից» շարքի 2 մանր բնագրեր. «Պատմություն Ապարանից ս. Նշանի» և «Պատմութիւն վասն Բողա Խաչեն» (ԵՊՀ, Տարեգիրք, հ. Ա, 2006 թ.)։

6. «Գանձարան» ժողովածուի 3 խմբագրությամբ քննական բնագրի պատրաստում, կատարող՝ ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Վ. Դևրիկյան, սկիզբ՝ 2006 թ., ավարտ՝ 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
Ավարտել է «Հայ միջնադարյան գանձերը և «Գանձարան» ժողովածուն» դոկտորական դիսերտացիան, որը պաշտպանության կներկայացնի շուտով։
Ավարտել է «Մայր Ցուցակի» III հատորի ցանկերի կազմումը։
Հրատարակել է «Պայծառակերպությունը և Վարդավառի տոնը» գիրքը՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
Ավարտել է նույն շարքից «Ավետում» գիրքը, որը կհրատարակվի մարտին, նունպես հայերեն և անգլերեն տարբերակներով։
Հ. Քյոսեյանի հետ ավարտել են «Հայոց Այբուբենը և մեր թարգմանիչ վարդապետները հայ միջնադարյան մատենագրության մեջ» հատորը, որը հանձնված է տպագրության։
Կազմել է «Էջեր հայոց պատմության» ալբոմը, որը ներկայացված է Լուվրի ցուցահանդեսում։

7. Ասորական ձեռագրերի նկարագրություն, կատարող՝ կրտսեր գիտաշխատող Ս. Միքայելյան, սկիզբ՝ 2005 թ., ավարտ՝ 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
2006 թ. նկարագրել է Մատենադարանի ասորական ֆոնդի 10 ձեռագիր։ Նկարագրել է նաև 5 հայկական ձեռագիր-ժողովածու, որտեղ կան հայատառ ասորերեն տեքստեր (NN 2041, 4618, 7117, 9362, 10381)։

Է. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ - ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Կերպարվեստի տեսությունը XVI-XVII դդ., կատարող՝ խմբի ղեկավար, արվեստագիտության դոկտոր Հր. Հակոբյան, սկիզբ՝ 2005 թ., ավարտ՝ 2007 թ.։ Թեման փոխանցիկ է։
Հրատարակության է պատրաստել «Հայ արվեստի պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը» ծավալուն հատորը՝ Աղասյանի, Ղազարյանի, Հասրաթյանի հեղինակակցությամբ։
Ավո Հովհաննիսյանի հետ հրատարակեց «Նոր Ջուղայի խոջայական ապարանքների աշխարհիկ որմնանկարչությունը» գիրքը։
Հրատարակության է պատրաստել Ս. Հովհաննիսյանի «Կիլիկյան ձեռագրերի լուսանցապատկերներ» ալբոմը, ինչպես նաև «Հայ նոր արվեստի սկզբնավորումը» աշխատությունը
Զեկուցում է կարդացել միջազգային գիտաժողովում (Արցախում)։
Ղեկավարել է 3 ասպիրանտների աշխատանքը։

2. Թորոս Տարոնացու մանրանկարչական արվեստը, կատարող՝ ավագ գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Է. Կոխմազյան, սկիզբ՝ 2006 թ., ավարտ՝ 2008 թ.։ Թեման փոխանցիկ է։
Հրատարակության է պատրաստել «Ղրիմի հայկական մանրանկարչություն» ալբոմը, որը լույս կտեսնի Սիմֆերոպոլում։