ՄԻՋՈՑՆԵՐԸ

«Մատենադարանի Բարեկամներ» բարեգործական հիմնադրամի միջոցները գոյանում են  կամավոր նվիրատվություններից, կտակներից, հանգանակություններից, մնայուն ֆոնդերի տոկոսներից, ՄԲԲՀ հիմնադրած ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից։ Հիմնադրամն իր նպատակներն իրագործում է ընդհանուր, նպատակային նվիրատվությունների, ինչպես նաև մնայուն ֆոնդերի միջոցով։

Ընդհանուր նվիրատվություններով համալրվում է Հիմնադրամի ընդհանուր դրամագլուխը, որով իրականացվում են Հոգաբարձուների խորհրդի հաստատած ծրագրերը։

Նպատակային նվիրատվություններն ուղղվում են Հոգաբարձուների խորհրդի հաստատած ծրագրերից մեկին։ Այդ ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է մեկ մարդու, մարդկանց խմբի կամ կազմակերպության հատկացրած գումարով։

Հիմնադրամը կարող է ունենալ նաև մնայուն ֆոնդեր, որոնցից գոյացած տարեկան տոկոսները կուղղվեն Հոգաբարձուների խորհրդի հաստատած ծրագրերի կամ նպատակային ձևով դրանցից մեկի իրագործմանը։

ՄԲԲՀ գործադիր գրասենյակը միջոցների ճիշտ օգտագործման համար հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին և հանրությանը։ Միջազգային հաշվեքննիչ կազմակերպությունն ամեն տարի հաշվեքննում է ՄԲԲՀ ֆինանսական գործունեությունը։ ՄԲԲՀ ֆինանսական հաշվետվությունը և հաշվեքննիչի եզրակացությունը մատչելի են բոլոր նվիրատուների համար։ Դրանք տեղադրվում են ՄԲԲՀ ինտերնետային հանգույցում, հրապարակվում Հայաստանի և Սփյուռքի մամուլում։ Նպատակային նվիրատվություններ կատարած, մնայուն ֆոնդեր հիմնած անձինք և կազմակերպություններն ստանում են ֆինանսական ընթացիկ զեկույցներ իրենց հատկացրած գումարով իրականացվող ծրագրերի մասին։

2007-07-27